Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախագծում ներառել Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու մասին կետ։ «Ռուսաստանը պետք է իմանա, թե որտեղ են գտնվում իր սահմանները», – ասել է Զուրաբիշվիլին Bloomberg-ին տված հարցազրույցում։ Եթե Արևմուտքը չպահանջի ռուսական զորքերի ամբողջական դուրսբերում օկուպացված տարածքներից, ապա «կգործի ևս մեկ մեծ սխալ՝ այնքան մեծ, որքան 2008թ. և 2014 թ.: