Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջիկա ամիսներին ՆԱՏՕ անդամ դառնալը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում է ոչ թե վերջինիս ՆԱՏՕ անդամ դառնալու և որպես հետևանք իր սահմաններին այդ դաշինքի մոտենալու հեռանկարի պատճառով։
Շվեդիան և Ֆինլանդիան իրենց մտադրություններում և իրենց քայլերում Ուկրաինայից երբևէ շատ ավելի հեռու են գնացել այս պահին և ՆԱՏՕ֊ի կողմից արձագանքները շատ ավելի դրական են քան Ուկրաինայի պարագային, բայց բացի դատարկ սպառնալիքներից Ռուսաստանը ոչ մի բան չի նախաձեռնում, էլ չեմ ասում հարձակվելու մասին։
Հետևությունը միշտ նույնն է՝ Ռուսաստանը չի հանդուրժում իր հարևանությամբ ինքնիշխան անկախ երկրների գոյությունը և եթե նրանց մեջ այս կամ այն պատճառով Արևմուտքի աջակցությունից զրկված ժողովուրդներ կան, նա անպայման հարձակվելու է և կամ իր, կամ թուրքերի ձեռքերով արյան մեջ խեղդելու է այդ ժողովուրդներին։