Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ Ամերիկայի միացյալ նահանգները տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն արդեն տեղակայել է գործակալների խումբ՝ արևելյան Ուկրաինայում կեղծ դրոշով գործողություն իրականացնելու համար:
«Այս գործակալները ներգրավված են քաղաքային պատերազմում և պատրաստված են պայթուցիկներով ռուս պաշտոնյաների դեմ դիվերսիաներ իրականացնելու նպատակով, որոնց համար Մոսկվան, այնուհետև, ցանկանում է մեղադրել Կիևին»,-ասել է Ջեն Փսակին։