Մի քանի ամիս առաջ էի գրել, հույս ունեի, որ ռուսական «մշակույթ» սիրողները ինձ կհակադարձեին։ Ավաղ, սաղ «մումու» են։ Պուշկինի Նյանան ու Չեխովի Ագաֆյան ներող կլինեն։
Ռուսական քաղաքակրթություն գոյություն չունի։ Ռուսական մշակույթը հակամշակութ է։ Ես գրականագետ չեմ, մշակութաբան չեմ, ազգագրագետ չեմ,ա բայց դեռևս դպրոցական տարիներին ընթերցելով Տուրգենևին, Տոլստոյին, Դոստոևսկուն, Նեկրասովին, Պուշկինին, Լերմոնտովին, Շեվչենկոյին,Չեխովին Գոգոլին, (Խոխոլին) և բազմաթիվ այլ ռուսալեզու գրողների, հասկացել եմ մի պարզ ճշմարտություն, որ ռուս գրողը ռուս «մուժիկին» ու ինձ ազատության ճանապարհով չի տանում, ռուսական հակամշակույթը «մուժիկին» ու ինձ կապանքներից ազատվելու ձևը ցույց չի տալիս։ Իմ կարծիքով, Կարամզինը ռուսական պատմությունը կեղծեց՝ Ռյուրիկից մինչև 18-րդ դարի վերջ, իսկ Պետրոս Մեծը կեղծ կայսրություն ստեղծեց՝ եվրոպական գիտելիքներով ու փորձով, բայց ռուսական կիսաթրաշ մորուքով։ Եկատրինաներն ու Ելիզավետաները ֆրանկո-պրուսական սլենգով բոզությունը պետական քաղաքականություն դարձրեցին։ Պետրոս Առաջինից սկսած մինչև Ալեքսանդր և Նիկոլայ Առաջիններ, շարունակված Կովկասյան արշավանքները, Հս. Կովկասի, հետո նաև Այսրկովկասի, գրավումը հակաքաղաքակրթական էր ու մեր հետ կապ չուներ, մենք դրա հետ շատ քիչ առնչություն ունեինք։ Լև Գումիլևի թրքառուսական պասսիոնարիզմն այսօրվա ռուս-թուրքական քաղաքակրթական մերձեցման քաղաքականության հիմնաքարն է։ Շատ ուշադիր հետևելով Երևանի ու Ստեփանակերտի 3-րդ և 8-րդ «շկոլա» պրծածների ստատուսներին, ահազանգում եմ, որ սրանք սնկակերներից(գրիբայեդներից) թունավորված հայի պիղծ տականքներն են։
Մխիթար Ավետիսյան