Որոշ մարդիկ, այդ թուում եւ նրանք, ում յարգում եմ, ասում եւ խնդրում են, որ մի փոքր աւելի լաւատես լինեմ։ Լաւատեսութեան տարբեր չափումներ կան, որոնցից ամենամերժելին ու վտանգաւորը՝ անպատասխանատու եւ իրականութիւնն ի սպառ անտեսող «անկաշկանդ» լաւատեսութիւնն է։ Ընդ որում՝ որ եւ է լաւատես հեռանկար ունենալու համար նախ անհրաժեշտ է իրականութեան հետ առերեսումը։ Ընդ սմին՝ իրականութիւնը ոչ մի կապ չունի ղեւոն֊տէր֊պետրոսեանական կեղծիրապաշտութեան հետ՝ յանձնենք ամէն ինչ, հրաժարուենք ամէն ինչից՝ տարածքից ու բանակից, արժանապատուութիւնից եւ ազգային ինքնայարգանքից, անպաշտպան ու զիջող լինենք, որ թուրքը մեզ հանդուրժի, որ «Սերգո ջանը» լաւ եւ խաղաղ ապրի՝ թուրքին ցերեկը քեաբաբ, իսկ գիշերն իր իսկ աղջկայն գիշերային ակումբում մատուցելով, որպէս զի իր տղէն հայկական բանակում չծառայի եւ հայկական բանակն իսկ չլինի։ Որպէս զի գրզո֊մրզոները հայ գիւղացուն սատկացնելով Թուրքիայից էժան լոլիկ բերեն։ Իսկ իրականութիւնը չափազանց ակներեւ է, նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանը թե՛ որպէս պետութիւն, թե՛ որպէս ազգաբնակչութիւն զրկուել է որ եւ իցէ անվտանգութիւնից եւ հեռանկարից։ Եթե ոչինչ եւ շատ արագ չփոխուի, առաջին իսկ համաշխարհային աշխարհաքաղաքական անկայունութեան շրջանում թուրքական շրջապատն անմիջապէս աւգտուելու է պատշաճ առիթից եւ բնաջնջելու է թե՛ ներկայ պետութիւնը, թե՛ ներկայ բնակչութիւնը, եթե այն արտաքսելն աւելի ծախսատար ու անցանկալի դիտուի թե՛ նրանց, եւ թե հայ փախստականներին իրենց տարածքում տեղաւորելու ոչ պատրաստակամ պետութիւնների համար։ Երկորոդ եւ վերջնական ցեղասպանութիւնը շատ մաւտ է։ Բայց այս հեռանկար տեսնելը քաջութիւն եւ կամային որակ է պահանջում, որը ներկայ հասարակութիւնը չունի։ Որով հետեւ եթե այդքանը հասկանում ես, ապա հարկաւ յանուն քո իսկ երեխաների փրկութեան սկսում ես գործել։ Բայց ջայղամ լինելն անչափ աւելի դիւրին է։ Դրա համար մեր հայրենակիցների մեծագոյն մասը լափելու եւ զուարճանալու է, քան զի յատկապէս Երեւանը կարծես թե Հայաստանից շատ հեռու՝ Կաղիֆոռնիայի ափերին հանգրուանած մի մեկուսատարածք լինի։ Սովետական սահմանները չեն փրկելու, ձեզ Կասկադում էլ կը մորթեն, Այգեձորում էլ,Մասիւում էլ, Արտաշատում էլ։ Բոլորիդ մորթելու են, եթե չսթափուէք: Թիուրքն ի դուռն է եւ ոչ յամեսցի, այս ինքն՝ չի ուշանայ։