Ոմանք գրում են, եթե Ռուսաստանը պարտվի Ուկրաինայում, ապա Հայաստանի համար վատ է լինելու։ Ոչ մի եթե էլ չկա` պարտվելու է միանշանակորեն։ Դրա մասին ասել և խոսել ենք պատերազմի հենց սկզբից։
Նաև ասել ենք` եթե չենք ուզում, որ Հայաստանի համար վատ լինի, ապա պետք է արմատապես փոխել ՀՀ արտաքին կողնորոշիչները և պիտի ջանալ մերձենալ Արևմուտքի հետ։ Մասնավորապես ԱՄՆ հետ։ Ակնհայտ փաստ է, եթե մնում ես պարտվողի հետ` դու էլ ես պարտվելու։
Մնացածը` բա եկեք չցանկանանք Ռուսաստանի պարտությունը, չուրախանանք Ուկրաինայի հաղթանակներով, գավառական ռոմանտիզմ է։ Ռուսաստանը պարտվում է, իսկ Ուկրաինան հաղթում է, ոչ թե մեր ցանկության պատճառով, այլ քանի որ Ուկրաինան ավելի ուժեղ է։ Իսկ Ուկրաինան ավելի ուժեղ է, քանի որ ունի ճիշտ դաշնակիցներ, որոնք բազմաթիվ անգամներ բոլոր առումներով ուժեղ են Ռուսաստանից։ Կան շատ պարզ ու ակնհայտ բաներ, որոնք ցավոք շատերը չեն ուզում տեսնել։
Արա Պապյան