Պետրո Պորոշենկո. երեք խորհուրդ, որ տվել եմ նախագահ Զելենսկուն

Գերմանական N-TV հեռուստալիքին տված հարցազրուցում Ուկրաինայի նախագահ (2014-2019) Պետրո Պորոշենկոն դիմել է Ուկրաինայի դաշնակիցներին խնդրելով օժանդակել իրենց, որ այդքան կորուստները  և մեծաքանակ մարդկային զոհողություններն իզուր չլինեն:

Պորոշենկոն  ասել է, որ Պուտինին պետք է կանգնացնել Ուկրաինայում, որ հաջորդը չգա Լեհաստանի, Բալթյան երկրների հերթը, կամ էլ նրա «սիրելի» Դրեզդենի, որտեղ նա աշխատել է որպես ՊԱԿ-ի գործակալ: Պորոշենկոն նշել է, որ հնգամյա նախագահական կառավարման փորձի ընթացքում հասցրել է ճանաչել Պուտինին, ու նրան վստահել չի կարելի: «Պուտինից չպետք է վախենանք, դրա համար մենք ունենք մեր սեփական, ուկրաինական փորձը» ,- նշել է նախագահ Պորոշենկոն:

-Ես փոխանցել եմ երեք հետևյալ խորհուրդները մեր ներկայիս նախագահին, դրանք են. «առաջին՝ մի վստահեք Պուտինին, եկրորդ՝ մի վախեցեք նրանից և երրորդ՝ երբեք փոխզիջման չգնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում»,- ասել է Պորոշենկոն: