Պետություն և սահմանադրություն ունենում է միայն քաղաքական ազգը

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առկա քննարկումները ևս մեկ անգամ մերկացնում են հանրային տիրույթը զբաղեցնող հասարակական-քաղաքական մտքի և կամքի աղետալի սահմանափակությունը։ Մինչդեռ ակնհայտ ու բնական ճշմարտություն է, որ պետություն և, ըստ այդմ՝ սահմանադրություն կարող է ունենալ միայն քաղաքական ազգը։
Հայությունը գաղութացված է, ուստի որպես քաղաքական ազգ կայանալու, ըստ այդմ՝ պետություն և սահմանադրություն ունենալու համար նախ պետք է պետականության և սահմանադրականության նպատակադրմամբ ապագաղութացվի ազգային-ազատագրական պայքարով։

Վարուժան Ավետիսյան
12 հուլիսի 2022 թ.
Նուբարաշեն ՔԿՀ