Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսին Ուկրաինայի հետ կապված հայտարարել է որ, Պեկինը հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:
«Ուկրաինան պետք է կամուրջ լինի, որը կմիացնի Արևմուտքն ու Արևելքը, այլ ոչ թե մեծ պետությունների միջև պայքարի գիծ», – հայտարարել Է Վան Ինը: Նրա խոսքով՝ ցանկացած պետության, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։ Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Պեկինն այդ սկզբունքը հարցականի տակ չի դնում։
ՆԱՏՕ-ի մասին խոսելիս չինացի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ«պետք է առաջնորդվել այսօրվա իրավիճակով և հարմարվել դաշինքին»: Անվտանգության ներկայիս իրավիճակի վերաբերյալ Վան Ին հայտարարել է, որ բոլոր կողմերն իրավունք ունեն իրենց մտահոգությունն արտահայտել։ Չինաստանը հույս ունի, որ լուծումը կգտնվի երկխոսության և խորհրդատվության միջոցով, որոնք իսկապես կապահովեն Եվրոպայում կայունությունը և անվտանգությունը: Նրա խոսքով՝ Պեկինում տեսնում են ճգնաժամից դուրս գալու ուղին «Մինսկի համաձայնությունների» կատարման մեջ։ Չինաստանի ԱԳ նախարարը բոլոր կողմերին կոչ է արել կենտրոնանալ հենց դրա վրա, «ոչ թե լարվածությունը ուժեղացնելու և խուճապ սերմանելու վրա»: