Պատրաստվե՛լ բոլոր ձևերով ու միջոցներով դիմադրության
Աշխարհաքաղաքական զարգացումների միտումները հուշում են, որ մեր պետականությունը և մեզ հոշոտելու և մինչև վերջ մարսելու սպառնալիքը կարող է իրականացվել երկու սցենարով.
1) ռուս-թուրք-ադրբեջանական առկա դավադրությամբ,
2) ամեն գնով կայսրությունը վերականգնելու մարմաջով տարված և արդեն բոլոր կարմիր գծերն անցած Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի վերազավթմամբ (ամենայն հավանականությամբ՝ Վրաստան-Հայաստան-Ադրբեջան հերթականությամբ):
Թե՛ առաջին և թե՛ երկրորդ սցենարի պարագայում տարածաշրջանի վերաձևումը տեղի է ունենալու 1920-21թթ. տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) և հայության հաշվին՝ այս անգամ արդեն իսպառ բացառելով մեր ազգային կյանքի ու ապագայի որևէ հեռանկար:
Փրկության, նաև այդ նպատակով Արևմուտքի արդյունավետ աջակցությունն ստանալու, միակ ուղին դիմադրությունն է:
Հայ ժողովրդին, առաջին հերթին՝ Հայկական բանակին և հայ երիտասարդությանը կոչ ենք անում ժամ առաջ դուրս գալ կեղծ խաղաղության մահացու թմբիրից և պատրաստվել բոլոր հնարավոր ձևերով ու միջոցներով դիմադրելու մեր պատմության գիրքը փակելու կործանարար սցենարներին:
Մխիթար Ավետիսյան
Վարուժան Ավետիսյան
Նուբարաշեն ՔԿՀ, 29.08.2022թ.