Չկա որևէ իրավական հիմք Ղազախստան զորք ուղարկելու:
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան զորք ուղարկելը հիմնավորում է կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի (1992թ.) 4-րդ հոդվածով:
Այդ հոդվածը հստակ արձանագրոււմ է, որ «եթե մի պետություն ենթարկվի ԱԳՐԵՍԻԱՅԻ» ապա դա կնշանակի ագրեսիա պայմանագրին մասնակից բոլոր մյուս երկրների դեմ: Պայմանագիրը նաև հստակեցնում է, որ ագրեսիա նշանակում է զինված հարձակում ( подвергнется агрессии, вооруженному нападению. Статья 4. Если одно из государств – участников подвергнется агрессии (вооруженному нападению, угрожающему безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету), то это будет рассматриваться государствами – участниками как агрессия (вооруженное нападение, угрожающее безопасности, стабильности, территориальной целостности и суверенитету) на все государства – участники настоящего Договора.):
Միջազգային իրավունքն ավելի հստակ ու հանգամանալից է տվել է ագրեսիայի բնորոշումը. դա «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ օգտագործումն է մեկ այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ …»( United Nations General Assembly Resolution 3314 (XXIX). 2319th plenary meeting 14 December 1974):
Ղազախստանի պարագայում ՉԿԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ մասնակցություն: Տոկաևն անգամ չի խոսում օտարերկյա զինված ուժերի ներգրավվածության մասին: Նա միայն խոսում է «օտարերկրյա միջամտության մասին»: Իսկ դա հաստատ կապ չունի ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ հետ:
Այնտեղ ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում Ղազախստանի իշխանության և Ղազախստանի քաղաքացիների միջև: Դա միանշանակորեն Ղազախստանի ներքին գործն է:
Այ, ըստ միջազգային իրավունքի, հայկական ԶՈՒ առկայությունը Ղազախստանի տարածքում վաղը կարող է դիտարկվել որպես ԱԳՐԵՍԻԱ Ղազախստանի դեմ և դրան մասնակից զինվորականները և Ղազախստան մեկնելու հրաման տվողները վաղը կարող են կանգնել միջազգային քրեական դատարանի կամ «ad hoc» դատարանի առջև որպես պատերազմի հանցագործներ: Նրանց չի փրկի նաև այն արդարացումը, թե հրաման է եղել: Հիշեք, Նյուրնբերգում նման արդարացումը որևէ մեկին չփրկեց:
(Definition of Aggression, United Nations General Assembly Resolution 3314 (XXIX). 2319th plenary meeting 14 December 1974:
Article I: Aggression is the use of armed force by a State against the sovereignty, territorial integrity or political independence of another State …)
Ասեմ նաև, որ «խաղաղապահ զորք» ՀԱՊԿ-ում չկա: Նման բան որևէ փաստաթղթով չի նախատեսված և չէր կարող, քանի որ նման կարգավիճակ կարող է շնորհել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: ՀԱՊԿ-ում կա միայն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (Коллективные силы оперативного реагирования ОДКБ).