Նխորդ օրը՝ հունիսի 20-ին, հակառակորդի անձնակազմի կորուստները կազմել են 106 մարդ։ Ոչնչացվել են նաև, մասնավորապես, 1 տանկ, զրահափոխադրիչ, երկու հրետանային համակարգ, հինգ ականանետ, երկու անօդաչու թռչող սարք և երկու զինամթերքի պահեստ։
Ըստ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հետախուզության՝ ռուսական ուժերը Դոնբասում գործում են խիստ թերի կազմով և ավելի ու ավելի մասնատված խմբերով:
Իսկ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին Դոնբասում տեղի ունեցած մարտերը համեմատել է Առաջին համաշխարհային պատերազմի հետ։