2021 թ.-ի Նոյեմբերին 10-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին ռազմավարական գործընկերության խարտիա։ Ըստ փորձագիտական գնահատականների սա պատմական նշանակության պայմանագիր է, և լրացնում է խորհրդային միության փլուզումից հետո ստորագրված Բուդապեշտի հուշագրի բաց կողմերը, պաշտպանելու համար Ուկրաինային ռուսական նոր հավանական ագրեսիայից։
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թ.-ին Ամերիկայի միացյալ նահանգների և Ուկրաինայի միջև ստորագրվել է փոխադարձ գործընկերության հուշագիր, և ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի այս ռազմավարական գործընկերության խարտիան դրա փաստացի վերահաստատումն ու ամրապնդումն է ֆիքսում։ Դմիտրո Կուլեբան հատուկ նշել է, որ նոր ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան ֆիքսում է շատ կարևոր կետեր, Ուկրաինայի և Ամերիկայի միացյալ նահանգների փոխօգնության վերաբերյալ, հնարավոր արտաքին ագրեսիայից պաշտպանվելու համար. – այս կետը առանձնակի կարևորություն ունի Ուկրաինայի արտաքին անվտանգությանան ապահովման և ռուսական ներկայիս ագրեսիայից պաշտպանվելու համար, ասել է նա։