Ուկրաինան չի բանակցի զինյալների հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ուղիղ բանակցությունների չի գնա ինքնահռչակ «ԼԺՀ»-ի և «ԴԺՀ»-ի հետ: Այս մասին նա հայտարարել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում։  «Ոչ, չենք գնա։ Դա անիմաստ է։ Պարզապես նրանք ոչինչ չեն որոշում։ Ինչու՞  ժամանակ ծախսել: Նրանք կարող են կրակել, և մանկապարտեզ թիրախավորել, դպրոց… Ահա դա են նրանք որոշում», – ասել է նախագահը։ Նա նաև «Մինսկի համաձայնագրերը» ապաշնորհ կազմված փաստաթուղթ է անվանել։

«Մինսկը» ընդհանրապես անվտանգության հետ կապ չունեցող մաս է։ Մենք անընդհատ ասում ենք, որ եկեք «Մինսկով» գնանք։ Բայց այն Դոնբասի դեօկուպացիայի մասին է։ Այն չի լուծում մեր բոլոր հարցերը։ Այն  ընդհանրապես խոսում է այն մասին, որ Ահա Դոնբասը օկուպացված է, և մենք պետք է այն վերաինտեգրենք Ուկրաինայի կազմ։ Եվ բոլոր մասնակիցները կարծես կողմ են: Հարցն այն է, թե ինչպես դա անել», – ասել է նախագահը: Նախագահն ընդգծել է, որ Մինսկի համաձայնագրերը կազմվել են այնպես, որ Ուկրաինան լինի ավելի թույլ, պարտվողական դիրքում: