ՈՒկրաինան, Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան սկսել են նոր ալյանսի ստեղծման գործընթացը

Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը պաշտոնապես սկսել են եռակողմ համագործակցության ձևաչափը տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության զարգացման, ինչպես նաև անվտանգության ոլորտում: Այս մասին Կուլեբան ասել է Կիևում Մեծ Բրիտանիայի արտաքին  գործերի պետական քարտուղար Էլիզաբեթ Տրասի հետ համատեղ առցանց ճեպազրույցի ժամանակ:

Ուկրաինայի ԱԳ նախարարը նշել է, որ շուտով երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պաշտոնական կայքերում կհայտնվի համապատասխան համատեղ հայտարարություն: «Դրանում ասվում է, մասնավորապես, այն մասին, որ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կողք կողքի կկանգնեն ուկրաինացի ժողովրդի հետ՝ միջազգայնորեն ճանաչված նորմերի սահմաններում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ջանքերում: Լեհաստանն ու Մեծ Բրիտանիան կօգնեն մեզ պաշտպանել մեր պետությունը», – հայտարարել է Կուլեբան ։ Բացի այդ, երեք երկրները կկենտրոնացնեն ջանքերը տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարում: «Մեր երեք երկրները առանձին ուշադրություն կդարձնե «Ղրիմի պլատֆորմի» աջակցությանը», – ընդգծել է Կուլեբան: «Վստահ եմ, որ մեր սերտ եռակողմ փոխգործակցությունը կդառնա Եվրոպայում անվտանգության, խաղաղության եւ զարգացման գործուն գրավականը», – ասել է Կուլեբան: