Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ հարձակման են անցել Դոնբասում, և մասնավորապես առաջ են շարժվել Դոնեցկի շրջանի օկուպացված Գորլովկայի մատույցներում։
«Մեր ստորաբաժանումների մեծ մասը պահում է իրենց դիրքերը, և մեր բրիգադներից մեկը նույնիսկ առաջ է գնացել Գորլովկայի մատույցներում: Հիմա նրանք այնտեղ ամրացնում են դիրքերը և հավանաբար կզարգացնեն հարձակողական գործողությունը, որը չի կարող լավ չլինել, քանի որ առաջին անգամ 7 օրվա ընփացքում- առաջին անգամ մեր ստորաբաժանումները հարձակման անցան առանձին ուղղությամբ։ Եվ կարծում եմ, որ սա վերջին հարձակումը չէ, և ոչ վերջին հակահարձակումը, և կգա ժամանակ, շուտով կգա, երբ մենք կազատագրենք մեր հողը, այլ ոչ թե պարզապես կպաշտպանենք այն»,- ընդգծել է Արեստովիչը: