Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին դիմել է իր զինակիցներին և շնորհակալություն հայտնել երկիրը պաշտպանելու համար։
«Հարգելի գեներալներ, սպաներ, սերժանտներ և զինվորներ, հարգելի մարտական ընկերներ, շնորհակալություն ձեզնից յուրաքանչյուրին, ով այսօր շարքերում պաշտպանում է մեր հողը ռուս օկուպանտից: Շնորհակալություն ձեր ընտանիքին սպասելու համար: Շնորհակալություն ուկրաինացի ժողովրդին վստահության համար, օգնության, աղոթքների»,- ասել է Զալուժնին։
Նա նաև շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, սակայն նշեց, որ այժմ գործելու, ոչ թե քննարկելու ժամանակն է։