Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել Ուկրաինայի հարավում, որի հետևանքով զավթիչները փախել են մարտադաշտից: Ռուսաստանի օկուպացիոն ուժերի որոշ ստորաբաժանումներ, Ուկրաինայի Զինված ուժերի ճնշման ներքո, արդեն փախչում են Խերսոնի շրջանի իրենց դիրքերից։ Այս մասին հայտնում է զորքերի «Կախովկա» օպերատիվ խմբավորումը։
Խոսքը, այսպես կոչված, «ԴԺՀ»-ի 109-րդ գնդի մասին է, որը լքել է իր դիրքերը, ինչպես նաև ռուս դեսանտայինների, որոնք նրանց հենարանն էին, բայց փախել էին մարտադաշտից։ Հրապարակված տեսանյութում զավթիչներից մեկը դժգոհում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն ճեզքել են պաշտպանության առաջին գիծը և գնդակոծում են ռուսական դիրքերը տանկերից, հրետանուց և ինքնաթիռներից։
Խերսոնի շրջանի ժամանակավոր օկուպացված տարածքում իրավիճակը չափազանց ծանր է, Ուկրաինայի զինուժը «HIMARS»-ի միջոցով քանդել է գրեթե բոլոր խոշոր կամուրջները: