Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցություններում չի պատրաստվում հանձնվել, կապիտուլյացիա չի լինի։
«Մենք չենք պատրաստվում գնալ Բելառուսի Գոմել քաղաք, որը ծառայում է որպես Ռուսաստանի ռազմաբազա: Մենք կհանդիպենք սահմանին: Մենք կգնանք այնտեղ, որպեսզի լսենք, թե ինչ կասի Ռուսաստանը: Մենք այնտեղ գնում ենք առանց նախնական բանակցությունների: Առանց նախնական համաձայնության, թե «Ի՞նչ կարող է լինել այս բանակցությունների արդյունքը։ Մենք գնում ենք այնտեղ՝ լսելու։ Եվ մենք գնում ենք այնտեղ՝ հայտնելու մեր կարծիքը այս պատերազմի և Ռուսաստանի գործողությունների մասին», – ասել է Կուլեբան։
«Եվ եթե այս բանակցությունների արդյունքը լինի խաղաղությունն ու պատերազմի ավարտը, սա պետք է ողջունել, բայց ես հստակ ասում եմ, որ մենք չենք հանձնվելու, կապիտուլյացիայի չենք ենթարկելու, մեր տարածքի ոչ մի կտոր չենք հանձնելու։ մեր պայքարի նպատակը չէ»,- ընդգծել է նա: