Ուկրաինական հետախուզությունը հրապարակել է տեղեկատվություն, որ ռուսական հատուկ ծառայությունները ականապատում են գրավյալ Դոնեցկում գտնվող սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները։
«Ուկրաինայի ՊՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունը լիազորված է հայտարարել, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը տեղեկություններ ունի Դոնեցկում ռուսական հատուկ ծառայությունների կողմից սոցիալական ենթակառուցվածքի մի շարք օբյեկտների ականապատման մասին՝ դրանց հետագա պայթեցման նպատակով: Այդ միջոցառումները նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը մեր պետության ժամանակավորապես օկուպացված տարածքներում և հիմքեր ստեղծել Ուկրաինային ահաբեկչության մեջ մեղադրելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Ուկրաինայի ՊՆ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը կոչ է անում Դոնեցկի բնակչությանը դուրս չգալ տներից եւ չօգտվել հասարակական տրանսպորտից: