Խիտ արյան պատճառները կարող են լինել հետևյալը.
- Օրգանիզմում ջրի անբավարարությունը
- Մեծ քանակությամբ սուրճ խմելը հանգեցնում է օրգանիզմի չափից ավելի ջրազրկման, ուստի սուրճի սիրահարներն առաջին հերթին վտանգի տակ են։
- Վիտամինի անբավարարություն։ C, E և B6 վիտամիններն ի վիճակի են նոսրացնել արյունը, իսկ դրանց պակասը հանգեցնում է արյան խտության մեծացման։
- Սխալ սնվելը, շաքարը և ճարպերը հանգեցնում են ոչ միայն արյան խտության բարձրացման, այլև խոլեստերինի մակարդակի բարձրացման։
Արյունը նոսրացնող սնունդ.
Կանաչ թեյ, Ազնվամորի, Լոլիկ, Նեխուր, Պղպեղ, Սխտոր, Կոճապղպեղ, Դարչին, Մեղր, Կեֆիր, Ձիթապտղի ձեթ, Քրքում, Կակաո:
Այսպիսով, ահա այն մթերքների ցանկը, որոնք կարող են կանխել արյան մակարդումը և հետագա բոլոր հիվանդությունները: Ի դեպ, կարելի է համատեղել մթերքները, ինչը միայն կբարելավի էֆեկտը։ Օրինակ՝ կիտրոնը, մեղրը և դարչինը։ Կամ պարզապես կանաչ թեյ խմեք ազնվամորու տերևների ավելացմամբ։
Կարելի է նույնիսկ արյունը նոսրացնող անուշահոտ թեյ եփել, որի համար ձեզ հարկավոր կլինի կանաչ թեյ, կոճապղպեղի արմատ, դարչին, կիտրոն, ջուր և մեկ գդալ մեղր։ Եփելուց հետո ավելացրեք մի քիչ անանուխ և թեյը պատրաստ է։ Այն կատարյալ է ձմռան ամիսներին, երբ միրգ չես գտնում։