Կարդում ես՝ Արցախը հոսանքազրկված է այս պահին։ Արցախցիներն արդեն որերորդ օրն է զրկված են բնական գազից։ Թույլ չեն տալիս վերանորոգել միակ գազատարը, որ չգիտես ազերիներն են պայթեցրել թե ռուսները։ Խաղաղ արցախցիների նկատմամաբ օրը ցերեկով ահաբեկչություն է իրականացվում՝ շարունակվող հիբրիդային պատերազմ, որ կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Բայց ով զարմանք, հայտնաբերում ես՝ մարդիկ մեղադրում են ում ասես բացի ռուսից։ Այսինք Պուտինը զորք է մտցրել Արցախ ու չի կարողանու՞մ ապահովել արցախահայության անվտանգությունը։ Բա ինչ են անում խաղաղապահ «իվանները», որոնց Արցախում աղուհացով դիմավորեցին։ Ուր է չքվել «ռսի օրհնած ոտը» Խրամորթում։ Իսկ Աղդամի ռուս-թուրքական մոնիտորի՞նգը ինչ եղավ։ Թե կարևորը լավրովը «պլանը» կազմեց, շոյգուն «օպերացիան» իրականացրեց, պուտինն էլ հրադադարի պայմաններն անձամբ թելադրեց։ Թե կարևորը ռուս-ուկրաինական պատերազմի ճիշտ նախօրիեն ալիևի հետ դաշինք կնքվեց։ Հասկացեք վերջապես՝ որքան շատ ճորտանանք ռուսին, այնքան նա մեզ չի հարգելու…
Սևան Ղազարյան