Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում.
Վերջին ամիսներին Ռուսաստանը փորձում է սադրել արևմուտքին ու Ամերիկայի Միացյալ Նահագներին, Ուկրաինայի հետ սահմանին զորքերի աննախադեպ կուտակումներով։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-Ն զգուշացնում են Ռուսաստանին, որ նոր արկածախնդրությունը չի մարսի և կործանարար հետևանքները պատժամիջոցների ձևով չեն ուշանա։
Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են 3+3 ձևաչափով ինչ-որ համագործակցության հասնել, որտեղ իրականում վեց երկիր չկա, այլ թուրքական կցորդ Ադրբեջանն է, ու ռուսական ոչինչը՝ (Հայաստանի վարչապետը), անգամ Հայաստանը չկա, քանի որ չի կարող լինել մի երկիր, որը ինքնուրույն չէ, որի քաղաքացիները չգիտեն, դեռևս չեն հասկանում ինչ է կատարվում իրենց երկրի շուրջը, ու որ տարբերակի ընտրությունն է հայկական շահերից բխում: Իսկ Վրաստանն էլ ընդհանրապես չի մասնակցում այս ձևաչափով հանդիպմանը ու կողմնորոշված է դեպի արևմուտք, դեպի ԱՄՆ։
Ամերիկայի Միացյալ Նահագների և Չինաստանի մեծ մրցակցության մեջ, մեր տարածաշրջանում ԱՄՆ-ը չպիտի զիջի Ուկրաինայի հարցում Կրեմլին, չպիտի թույլ տա, որ Վրաստանը սադրանքի ենթարկվի: Այս հարցերով Պենտագոնի ղեկավար՝ Լլոյդ Օսթինը այցելեց Թբիլիսի և երաշխավորեց Վրաստանի անվտանգությունը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահագների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբայի ստորագրած խարտիան կոչված է Ուկրաինային ապահովագրել ռուսական վտանգից։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը այս տարի հոկտեմբերին, առաջին անգամ պատմության մեջ այցելեց Հայաստան, հյուսիս-հարավ (հնդկական տարբերակ) մեգածրագրի համար, որը պետք է անցնի Իրանով, Հայաստանով, Վրաստանով ու Սև ծովով գնա Եվրոպա։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահագների դեսպան Լին Թրեյսիի բազմակի այցերով Սյունիք, Ամերիկայի Միացյալ Նահագների կողմից թույլ չտրվեց Սյունիքի ռուս-թուրքական հայակործան օկուպացիան: Այս տարի Եվրոմիությունը երկու միլիարդ 600 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել Հայաստանին, իսկ բոլորովին վերջերս Ազգային-ժողովրդավարական բևեռի և մասնավորապես Արա Պապյանի տևական պայքարի շնորհիվ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում նշվեց, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև պետական հարաբերությունները սկիզբ են առնում 1920 թ-ի ապրիլի 23-ից, երբ ԱՄՆ ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը, և որ գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը չի իրականացվել թուրք-բոլշևիկյան զորքերի Հայաստանը օկուպացնելու պատճառով (Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը անբեկանելի է, վաղեմության ժամկետ չունի ու պարտադիր է կատարման համար)։
Հ.Գ.Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն աշխարհի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից և հնարավորություն ունենան ճիշտ ու շահեկան ընտրություն կատարել։
Կառլեն Թադևոսյան