Նոր պատժամիջոցներ Բելառուսի նկատմամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Կանադան խորհրդակցելով Եվրոմիության հետ՝  նոր պատժամիջոցների մասին են հայտարարում Բելառուսի նկատմամբ:

Պատժամիջոցների ցանկը ընդգրկում է բելառուսական  «Բելավիա» ավիաընկերությունը և սիրիական «Չամ Վինգս» չարտերային ընկերութունը, մի շարք հյուրանոցներ ու տուրօպերատորներ, Բելառուսի 17 բարձրաստիճան քաղաքական առաջնորդներ։ Լուկաշենկոյին աջակցության պատճառով Եվրոմիությունը պատժամիջոցներ է կիրառել նաև բելառուսական երեք պետական ​​արդյունաբերական ընկերությունների նկատմամբ` նավթաքիմիական «Բելառուսնեֆտ» ընկերությունը, ավտոմեքենաների անվադողեր արտադրող «Բելշինա» և ազոտային միացություններ արտադրող «Գրոդնո ազոտ»-ը: