Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» գիքը հայերեն թարգմանված հասանելի է ընթերցողին

Երեկ կայացավ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռիչարդ Հ. Թեյլերի «Սխալ վարքագիծ» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը «Ֆիլիպ Մորրիսի» (PMI Science) գիտահետազոտական կենտրոնում: Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, անգլերենից թարգմանել է Նունե Գաբրիելյանը, իսկ խմբագրել՝ տնտեսագետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տպագրության մեկենասն է «Ապավեն» ընկերության տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Գրքի խմբագիր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ զուտ մասնագիտական (տնտեսագիտական) առումով շատ գրագետ թարգմանություն է եղել, և ինքն այդ աշխատանքից հաճույք է ստացել: Նախագահը իր խոսքում նաև նշեց, որ այս գրքի հայերեն թարգմանությունը իր և մյուս տնտեսագետների համար մեծ նշանակություն ունի: Ամբողջ գիրքը շատ մեծ հետաքրքրությամբ է կարդացվում և հույս հայտնեց, որ սա սեղանի գիրք կդառնա և չի մնա գրադարակներում: Ռիչարդ Հ. Թեյլերն իր ողջ կարիերայի ընթացքում ուսումնասիրել է արմատական այն գաղափարը, որ տնտեսագիտության կենտրոնական խաղացողը սխալների հակում ունեցող, կանխատեսելի մարդն է: «Սխալ վարքագիծը» կլանող, հետաքրքրաշարժ պատմություն է ակադեմիական գիտակարգերը վերանայելու և տնտեսագիտության, ինքներս մեր ու աշխարհի վերաբերյալ մեր մտածելակերպի փոփոխության մասին: