Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ:

Գաղութում չի կարող  լեգիտիմ իշխանություն լինել: Գաղութում չեն կարող լինել ընտրություններ: Առհասարակ` կապիտուլյանտը չի կարող լինել լեգիտիմ:

Գաղութում չի կարող  դասական ընդիմություն լինել: Դասական ընդիմությունը վերջում վերածվում է` Փաշինյան Նիկոլի իշխանության:

Գաղութում կարող է լինել միայն դիմադրություն:Գաղութում չեն կարող լինել պետական ինստիտուտներ: Չի կարող լինել տնտեսություն, չեն կարող լինել գիտություն և կրթություն, չեն կարող լինել մշակույթ և ԶԼՄ֊ներ, չեն կարող լինել դատարաններ և իրավապահ ինստիտուտներ:

Գաղութում չի կարող լինել զարգացող և ազգի կենսունակ պահանջները բարելավվող բանակ, կարող են լինել անվախ զինվորներ և մինչև վերջ կռվող սպաներ, բայց ոչ ինքնիշխան պետության համապատասխանող արդիական բանակ: Եվ այդ ինստիտուտները չեն լինի, անկախ նրանից թե որ խամաճիկն է պետության գլխին` Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան կամ Փաշինյան:

Գաղութը գաղութ է, քանի դեռ այս երկրի գլխին կրեմլյան խամաճիկ է:Իսկ հասարակությունը գաղութում` մոլորված է, միտքը  և գիտակցությունը զավթված է: Գաղութային տարիների շարունակ պրոպագանդան  խեղդել է հանրության ինքնագիտակցությունը: Անկախ Արցախներով և սովետական սուվերեն տարածք խաբեությունով մոլորացրել են մարդկանց և զրկել ադեկվատ ընտրություն կատարելու հնարավորությունից:

Ելքը դիմադրությունն է:

Քչաքանակ արթուն մարդկանց համախմբելն է և իրենց ջանքերով դիմադրական պայքարն է:

Ելքը ապագաղութացումն է:

Ոտքի’ գիտակից իմ բարեկամներ:

Սամվել Ասլիկյան
26 հունիսի, 2021 թ., ք. Երևան