Նիկոլը սուտ է ասում, որ Թուրքիայի երկաթուղիով բեռների տեղափոխումը դեպի Եվրոպա մեզ վրա ավելի էժան կնստի: Հաստատ ոչ: Ինքը գիտի՞ – ի՞նչ արժի, օրինակ, Բոսֆորի նեղուցի վրայի երկաթուղային կամրջի օգտագործումը մեկ վագոնի համար, ինքը գիտի՞ – ի՞նչ է մեկ տոննա-կմ փոխադրման սակագինը Թուրքական երկաթուղիներում: Հաստատ չգիտի: Ամենաէժան փոխադրամիջոցը ծովայինն է: Այսինք՝ Երևան- Փոթի հետ լաստանավերով դեպի Վառնա, Կոստանցա, Իլիչովսկ կամ Նովոռոսիյսկ:
Ի դեպ, Թուրքիայի երկաթուղու մեծ մասը, մասնավորապես Գյումրի-Կարս-Էրզրում-Անկարա հատվածը էլեկտրաֆիկացված չէ: Սա նշանակում է, որ Կարս-Էրզրում հատվածում շոգեքարշը կարողանում է դեպի վեր քաշել խիստ սահմանափակ թվով վագոնները, որը էապես կթանկացնի բեռնափոխադրումը:
Նիկոլը խոսում է Հայաստանի տարածքի վրայով դեպի Ադրբեջան կամ ավելի հեռուն տարանցիկ փոխադրումների մասին: Լու՞րջ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հնարավորություն ունի տարեկան իրականացնել մինչև 17 միլիոն տոննա բեռնափախադրում: Օգտագործվում է դրա չնչին մասը: Ըստ որոշ տվյալներով 7-10%: Ու Նիկոլն իսկապես մտածում է, որ թուրքերը իրենց բեռը տեղափոխելու են մեր տարածքով, որ մեզ փող տա՞ն: Ինչպես կասեր դասականը՝ յա իրո՞ք:
Նաև ասեմ, որ մեր երկաթգծի լայնությունն ավելի մեծ է թուրքականից: Սա նշանակում է, որ սահմանին յուրաքանչյուր վագոն պիտի հատուկ ամբարձիչով բարձրացվի և անիվները փոխվեն: Սա ևս լրացուցիչ ծախս է ու ժամանակի կորուստ:
Մոռացա ասեմ, որ թուրքերը մտադիր են կառուցել Իգդիր-Նախիջևան երկաթուղի և կունենան նաև հարավային երթուղի: Իսկ դրա շահագործումից կամ մենք ոչինչ չենք ստանա, կամ շատ չնչին բան: