⚡ ՆԻԿՈԼԸ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ ՄԻՆՉԵՎ ԳԱՐՆԱՆ ՎԵՐՋ` ԿԱՄ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱ ԿԱՄ…
ՀՀԿ օդիոզ դեմքերից մեկը` Էդուարդ Շարմազանովը, արդեն երկու անգամ անկեղծանում է 2018 թվականի ՔՊ-ական հեղաշրջման թեմայով։
Առաջին անգամ նա ասեց, որ Նիկոլին իշխանության բերեց և պահում է Ռուսաստանը իսկ երկրորդ անգամ, վերահաստատելով իր առաջին պնդումը, ավելացրեց, որ ինքը այնուամենայնիվ շարունակում է կողմ լինել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, քանի որ դրա այլընտրանքը Թուրքիան է։
Շարմազանովը մեզ օգնեց ցրել որոշ կոնսպիրոլոգ շրջանակների կողմից տարածվող այն անհեթեթ թեզերը, թե իբր Նիկոլին իշխանության են բերել թուրքերը, սիոնիստները, մասոնները, Սորոսը կամ “ինչ որ անհայտ սև ուժերը”:
Ռուսաստանը Նիկոլին իշխանության բերելով և վարչապետի աթոռին նրան պահելով (2021 թվականի ընտրությունների միջոցով) նպատակ ուներ օգտագործել այս անհայրենիք “օգտակար իդիոտին” իր սև գործը (Պուտին – Լավրով պլանը) Հարավային Կովկասում կյանքի կոչելու համար։
Ռուսաստանը խնդիր էր դրել`
ա) վերականգնել 1921 թվականի Մոսկովյան չարաբաստիկ պայմանագրի ստատուս քվոն, կրկին հանձնելով Արցախը ցապար ցեղերին;
բ) տարածաշրջանում իր երկրորդ սապոգը դնել ի դեմս “ղաղաղապահների” և
գ) ստանալ Թուրքիայի և Ադրբեջանի բարեհաճությունը Ուկրաինայի դեմ սպասվող և իր համար գլխավոր ճակատամարտից առաջ։
Կարծում եմ, որ միայն կատարյալ հիմարը չի հասկանում, որ եթե Պուտինը չցանկանար, ապա Նիկոլ երևույթը չէր հայտնվի Հայաստանի վարչապետի աթոռին, առավելևս չէր վերընտրվի 44-օրյա սպանդից հետո։
Շարմազանովի երկրորդ խոստովանումը հաստատում է Ազգային Ժողովրդավարական Բևեռի այն պնդումը, որ Ռուսաստանը խնդիր ունի Արցախը Ադրբեջանին իսկ Հայաստանը Թուրքիային հանձնելով թույլ չտալ Արևմուտքի մուտքը տարածաշրջան։
Հայտնվելով Հայաստանի գահին և ջանասիրաբար կատարելով իր ռուս, թուրք և ադրբեջանցի տերերի առաջադրանքները, Նիկոլը, լինելով դասական պոպուլիստ և խարդախ մանիպուլյատոր, իր իշխանությունը պահում էր երեք հենասյուների վրա`
1. ես չլինեմ հները կվերադառնան;
2. ես կապահովեմ խաղաղ կյանք;
3. Պուտինը ինձ ընդունում է և հովանավորում։
Առաջին թեզը աշխատեց երկու անգամ` 2018 թվականին, երբ Սերժից զզված միամիտ ժողովուրդը առանց երկար-բարակ քցել-բռնելու համաձայնեց երկրի ղեկին տեսնել կիսատ-պռատ կրթություն ունեցող տգետ մի լրագրողին, և 2021 թվականին, երբ նախկինների վերադարձի վտանգը ստիպեց այդ նույն միամիտ ժողովուրդին վերընտրել պատերազմը տանուլ տված պարտված դավաճանին։
Սակայն 2021 թվականի ընտրություններից հետո նախկինների վերադարձի վտանգի գործոնը, առավելևս թուլացող և կործանման եզրին կանգնած Պուտինյան Ռուսաստանի պարագայում, կորցրել է իր ազդեցությունը և այլևս չի հանդիսանում Նիկոլի իշխանության հենասյուններից մեկը։
2021 թվականի Մայիսի (Սև լիճ, Սյունիք) և 2022 թվականի Սեպտեմբերի (Ջերմուկ, Սոտք) պատերազմական գործողություններից հետո հոդս ցնդեց նաև Նիկոլի իշխանության երկրորդ հենասյունը` ժողովրդի համար պարզ դարձավ, որ Արցախի հանձմամբ խաղաղություն ոչ միայն չի լինելու, այլև թշնամու ախորժակը արդեն Հայաստանի տարածքներ է պահանջելու։
Դեռևս մնում է Նիկոլի իշխանության երրորդ, վերջին և արդեն միակը դարձաց հենասյունը` Պուտինի հովանավորությունը, սակայն այն կվերանա այս գարնան ավարտի հետ մեկ տեղ։
Ուկրաինայի բանակի գարնանային հակահարձակումը և դրա հետևանքով Պուտինյան ռեժիմի տապալումը Նիկոլին կզրկեն իր իշխանության վերջին հենասյունից և եթե նա մինչ այդ խոհեմաբար, իր իսկ անվտանգության նկատառումներով չհեռանա, իշխանությունը հանձնելով ազգային կառավարությանը, ապա Նիկոլին կամ կվերացնի Պուտինը, որպես առաջադրանքը լիարժեք չկատարած գործակալ և վտանգավոր վկա, կամ նա կկանգնի ափերից դուրս եկած ժողովրդի դատի առջև, դրանից բխող բոլոր հետևանքներով («Չաուշեսկու» կամ լավագույն դեպքում «Միլոշևիչ»):
Մնաց երկուս ու կես ամիս։
Ամեն դեպքում հայ ժողովուրդը, կամ գոնե նրա գիտակից հատվածը, լավ գիտի իր անելիքը և այս անգամ չի սխալվի…
ՀԱՇՎԱԾ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈՒ Է!
Վահե Գասպարյան