Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատուն, ի պաշտոնե դա Հայաստանի վարչապետն է

Ներկա իրավիճակի համար կա մի պատասխանատու։ Ի պաշտոնե Հայաստանի վարչապետն է այդ մարդը։ «Խեղճ մարդն ի՞նչ անի» ասողներին ի գիտություն. աշխարհում ոչ մի պետության ղեկավար խեղճ չի կարող լինել, դա խորթ է բնության օրենքներին։ Կենդանական աշխարհում առաջնորդում են միայն ուժեղները. տեսակի պահպանման համար դա է միակ ելքը։ Եթե պետության ղեկավարը խեղճ է, ապա այդ պետության քաղաքացիները ենթակա են ստրկացման կամ ոչնչացման։ Այստեղից հետեւություն. ովքեր Նիկոլին կարդարացնեն՝ արտաքին աշխարհի ու հանգամանքների վրա ազդելու նրա անզորությունը մատնանշելով, ու դա կմեկնաբանեն որպես օբյեկտիվ հանգամանք, որի վրա հենց ինքը՝ Նիկոլը, ազդել չի կարող, ապա պետք է գիտենան, որ իրենք ենթակա են առնվազը ստրկացման, քանզի դա է բնության օրենքը։ Մարդու իրավունքներն առաջնային են, երբ մարդն ինքը չի խախտում մարդկության առաջընթացի հիմքերը՝ հիմնված բնական իրավունքի վրա։ Խեղճի առաջնորդությունը դեմ է բոլոր տեսակի օրենքներին։ Այդ է պատճառը, որ առյուծների բանակը՝ ղեկավարվող խեղճ ոչխարի կողմից, միշտ ենթակա է ոչնչացման։

Հ.Գ. Գրառումս «Նիկոլ» երեւույթն արդարացնողներին էր վերաբերում։ Բնականաբար Նիկոլը ”խեղճ» չէ։ Իսկ թե ինչ է կամ ով է, դրա պատասխանը մի օր տրվելու է։

 

Սարո Սարոյան քաղաքագետ