Նենսի Փելոսիի գալու առթիվ, Բևեռը ողջույնի հավաք է կազմակերպել

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես հայտնի է Բևեռը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարելիք վաղվա այցի առիթով ՈՂՋՈՒՅՆԻ ՀԱՎԱՔ է կազմակերպել:

Հավաքին մասնակցելու համար մեր հայրենակիցներին կոչ ենք անում վաղը երեկոյան հավաքվել Ծովակալ Իսակովի պող., 15/26 հասցեում (Օդանավակայանից դեպի Երևան՝ ԱՄՆ դեսպանատուն չհասած, աջ մայթեզրի խաչմերուկում):

Ողջույնի հավաքի անցկացման կոնկրետ ժամ կհայտարարենք ավելի ուշ:

Միացե՛ք մեր երախտագիտությունը հայտնենք ԱՄՆ-ին՝ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և այս դժվարին օրերին Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
16.09.2022 Երևան