Ղազախստանում անկարգությունների սրման եւ Լիբիա էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների ֆոնին նավթի միջազգային գները կտրուկ աճել են:
«Brent» տեսակի մարտյան ֆյուչերսների նավթի մեկ բարելի արժեքը հունվարի 6-ին ՝ ժամը 16:55-ի սահմաններում, կազմել է 82,33 դոլար (+1,89%): «WTI» տեսակի փետրվարյան նավթի մեկ բարելը վաճառվել է 79,79 դոլարով (+2,48 տոկոս): Առեւտրային նստաշրջանի ընթացքում նավթի էտալոնային սորտերի գները տատանվել են համապատասխանաբար 79,62‒82,81 եւ 76,75‒80,25 միջակայքում: Երկու պայմանագրերն էլ վաճառվել են նոյեմբերի վերջից ի վեր։