Մոսկվայում ձերբակալում են Ղազախստանում բողոքի ակցիաների աջակիցներին

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու, որոնք փողոց են դուրս եկել ի պաշտպանություն Ղազախստանում բողոքի ակցիաների մասնակիցների: Ինչպես գրում է «BBC»-ին, վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները եւ Telegram-ալիքները, ուժայիններին կարգադրել են ձերբակալել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն կցուցաբերեն ղազախներին եւ իրենց հետ կունենան Ղազախստանի ազգային դրոշներ կամ այլ խորհրդանիշներ: Մոսկվայի կենտրոնում տեղակայվել են ոստիկանության լրացուցիչ ջոկատներ, ավտոշարասյուններ եւ ոստիկանական  ավտոբուսներ: