Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն առաջարկել է առաջին ռազմական օգնությունն ուղարկել Ուկրաինային։ Պետության ղեկավարը մտադիր է սակրավորներ ուղարկել Կիև՝ ազատագրված բնակավայրերը ականազերծելու համար։
«Մենք փորձում ենք օգնել Ուկրաինային և ապահովել նրան տրանսպորտային զարկերակներ, մենք առաջարկել ենք նրանց օգնել սակրավորների հարցում, մենք առաջարկել ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել: Սա այն է, ինչ մենք կարող ենք անել», – հարցազրույցում ասել է Սանդուն։
Մոլդովայի նախագահը հավելել է, որ երկրի բանկային համակարգը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության երկրների կողմից սահմանված ֆինանսական պատժամիջոցների փաթեթին։
Աղբյուր՝ https://censor.net/ru/n3337327