Պուտինին ներքաշեցին խնամքով լարած թակարդը. Արթուր Այվազյան

Պուտինը շատ կցանկանար կոմունիստական բարքերը վերադարձնել Ռուսաստան` կիրառեր կոշտ ռեպրեսիաներ, հազարավոր մարդկանց մահապատժի ենթարկեր, ողջ բնակչությանն ահաբեկեր և իր նախորդների նման երկաթյա նոր վարագույրով պատվեր, վերածվելով նորօրյա Հյուսիսային Կորեայի:

Ի դժբախտություն իրեն դա արդեն անիրագործելի ցանկություն է: Այլևս ոչինչ չի փրկի ո’չ Պուտինին, ո’չ էլ պուտինյան Ռուսաստանին, նրան ներքաշեցին խնամքով լարած թակարդը և նա հիմարաբար կուլ տվեց խայծը:

Մոտ ապագայում շատ հետաքրքիր է լինելու հետևել Ռուսաստանի ճակատագրի վայրիվերումների ընթացքին, որոնց ծիլերն արդեն նշմարվում են:

Սակայն պարտավոր ենք հաշվի առնել, որ սկսված այդ գործընթացը Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջան է դառնում, երբ մայրամուտ ապրող կայսրությունը կարող է վերջին կործանարար ստորությունը մատուցել մեզ: Հնարավոր այդ հեռանկարը պարտադրում է մեզ շատ արագ, առանց հապաղելու սկսել գործել, այդ թվում զանազան ճամբարներում հայտնված հինգերորդ շարասյունը ներկայացնող ներքին տականքի, ինչպես նաև անթաքույց դավաճանների դեմ:

 

Արթուր Այվազյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ