Մենք «Մատրյոշկան» կբացենք Ուկրաինա ներխուժման դեպքում. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում առանձին անձանց և ռազմավարական նշանակություն ունեցող ռուսական ձեռնարկությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի պատրաստակամությունը:

«Եթե Ռուսաստանը ներխուժի հարևան երկիր, ապա մենք պատժամիջոցներ կսահմանենք առանձին անձանց եւ Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների նկատմամբ։ Մենք անհնարին կդարձնենք նրանց համար ֆինանսական միջոցներ ստանալ Լոնդոնի կապիտալի շուկաներից։ Իսկ հետո մենք կբացենք մատրյոշկան։ «Ռուսական ընկերությունների և պետական կառավարման ներքո կորպորացիաների «ատրյոշկան», որպեսզի բացահայտի նրանց ետևում կանգնած ֆինանսավորողներին», – ասել է Ջոնսոնը:

Նրա խոսքով, մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները կուժեղացնեն իրենց ռազմական հզորությունը և արդեն ավելացրել են իրենց ներկայությունը Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում: Միեւնույն ժամանակ Ջոնսոնը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե ինչ ծրագրեր ունի Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ:

«Մենք չգիտենք, թե ինչ է մտադիր անել Նախագահ Պուտինը»,-ասել է նա՝ հավելելով, որ «նկատվող նշանները չարագուշակ են»: