Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերի կողմից խոցվել է ավելի քան 40 իրանական հարձակողական անօդաչու թռչող սարք։
Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում։
Պետության ղեկավարը նշել է, որ անցնող շաբաթվա ընթացքում խոցվել են իրանական ավելի քան 40 հարվածային անօդաչու թռչող սարքեր, զգալի թվով ռուսական հրթիռներ, օկուպանտների վեց հարվածային ուղղաթիռներ և դրանց մի քանի ինքնաթիռ։