Մեկնարկել է Բևեռի դռնեդուռ ծրագիրը

ԴՌՆԵԴՈՒՌ ԾՐԱԳԻՐ, ՕՐ 3-ՐԴ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երևանի Դավթաշեն թաղամասում ակտիվորեն ընթանում են Բևեռի նախաձեռնած Դռնեդուռ ծրագրի աշխատանքները:

Մեր շրջիկ խմբերը 3-րդ օրն է այցելում են այս թաղամասում ապրող մեր հայրենակիցների բնակարաններ, զրուցում են նրանց հետ, ներկայացնում Բևեռի ծրագրերն ու անելիքները։

Նշենք, որ Դռնեդուռ ծրագրի շրջանակներում Բևեռի աջակիցները քաղաքացիներին իրազեկում են նաև առաջիկայում սպասվելիք մեծ հանրահավաքի մասին։

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեր շրջիկ խմբերի թիվն օրեցօր ավելանում է, մեր այս աննախադեպ ծրագրի մասնակիցների թիվն ավելանում է:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացել են այս հայրենանվեր գործին: