Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի պետական քարտուղար Լիզ Թրասը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հետ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի վերաբերյալ: Լիզ Թրասը իր խոսքւոմ նշել է,-«Մեծ Բրիտանիան Չինաստանից, որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի հիմնական անդամ երկիր ակնկալում է, որ նա պետք է պաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: