Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին վստահ է, որ Դոնբասը «չափազանց կոշտ ընկույզ կլինի ռուսների համար»: Նախարարն ասել է, որ Դոնբասը կդառնա «չափազանց կոշտ ընկույզ ռուսների համար», և «կան բոլոր հնարավորությունները, որ ուկրաինացիները կարողանան նոկաուտի ենթարկել ռուսներին»։
Ջեյմս Հիփին նշել է, որ ուկրաինական և ռուսական ուժերը «շատ ավելի հավասարակշռված են» Դոնբասում, քան Կիևի շրջանում, քանի որ ուկրաինացիներն ունեն արդեն իսկ հաստատված պաշտպանական դիրքերի առավելությունը։