Մարդիկ պետք է հստակ իմանան թե իշխանությունն ու՞մ ձեռքին է, ու՞մ են իրենք ընտրում

Բանակից վաթսուն հազար դոլլարով ազատվելու որոշումը լավ որոշում է, բայց կիսատ է։ Ու վատն էն է, որ հենց կարևոր մասն է, որ բացակայում է։ Այո, բանակում ծառայել չցանկացողը, հարուստի փչացած որդին, Հայաստանի ինքնիշխանության իմաստը չհասկացողը պիտի վճարեն նրանց, ովքեր էդ ամենը հասկանում են ու այո, պիտի հեռու լինեն բանակից, որ չայլասերեն այն։ Բայց նաև, էդ մարդիկ պիտի իրավունք չունենան պահակից բարձր պետական պաշտոն զբաղեցնելու ու ընտրություններին էլ ձայնի իրավունք չպետք է ունենան։ Ինչու՞ ոչ։ Եթե թերի է առաջարկս, ասեք, ես կլսեմ։ Ես որ իշխանության լինեմ, էդպես կանեմ։ Վաթսուն հազարն էլ կավելացնեմ հարյուր հազար կամ գուցե նույնիսկ երկու հարյուր հազար կսարքեմ։ Մեր փողատերերի համար երկու հարյուր հազարն ինչ է որ։ Քիչ փող ունեցողներին զորամաս մաքրողի պարտականություն կարելի է առաջարկել ու պետական պաշտոնների սահմանափակում, ասենք պահակ ու վարորդ կարող է լինել նման մարդը։ Տեղական կառավարման մարմինների ընտրություններին ընտրելու իրավունք թող ունենա, բայց ԱԺ-ին ոչ։ Ու հա, մեկ էլ էս երկիրը պիտի պրեզիդենտական լինի, որ մարդիկ հստակ իմանան թե իշխանությունն ում ձեռքն է, ում են իրենք ընտրում և ում գլուխն է պետք կոտրել։

Լուսինե Ազնաուրյան