Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով. Լևոն Զուրաբյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543483/ © 1998 – 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը: Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՑՈւՑԱԿՈՎ, լինի դա ՄԻԱՅՆԱԿ, թե´ կուսակցությունների ԴԱՇԻՆՔԻ ձևաչափով»:

Մասնակցելու ենք միայնակ կամ դաշինքով. Լևոն Զուրաբյան