Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է (ֆոտոշարք)

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ կուզենայինք դիտարկել թանգարանների՝ հասարակություններում դրական փոփոխություններ ապահովելու ներուժը։
Այս տարի «Թանգարանների ազդեցությունը» խորագրի ներքո ներկայացվելու է թանգարանների դերը մշակույթին ծանոթանալու և այն հարստացնելու գործում։
Տարիներ առաջ «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանակում ԱՄՆ կրթական ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանը (հայաստանյան պատկերասրահների/թանգարանների տնօրենների ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի հետ միասին) առիթ ունեցավ ծանոթանալու թանգարաններում կատարողական արվեստների տարրեր ներառելու ԱՄՆ փորձին, ինչը նպատակ ուներ թանգարանները երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել։ Այցելությունից հետո Վահան Բադալյանը, մյուս մասնակիցների հետ միասին, երկու աշխատարան կազմակերպեց Երևանի և Գյումրու թանգարանների աշխատողների համար՝ նպատակ ունենալով նպաստել հայաստանյան թանգարանների հանրահռչակման գործին։ Իսկ այժմ նա Փոքր թատրոնի իր շնորհաշատ թիմի հետ պատրասվում է «Շնչող արվեստ» նախագծի նոր փուլ իրականացնել Երևանում և Գյումրիում։
Այս ինքնատիպ մշակութային նախագիծը մեծ բավականություն կպատճառի բոլոր այցելուներին։
Մտապահե՛ք օրը, ժամն ու վայրը ու տեղեկացրե՛ք նաև ձեր ընկերներին։
Եվ այսպես՝