Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի դիմումի հիման վրա քննարկումը նախատեսված է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։ Հայաստանի դիմումի քննարկումն, ըստ օրակարգի, նախատեսված է տեղի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով՝ կեսգիշերին):