Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի, հոկտեմբերի 5-ին ասաց, որ հույս ունի, որ Ալժիրի հետ լարվածությունը կթուլանա՝ երկրի ղեկավարների վերաբերյալ իր քննադատական մեկնաբանություններից և վիզաների վերաբերյալ վիճաբանությունից հետո:
Հիշեցնենք որ Ֆրանսիան նախօրեին հայտարարել է, որ կրկնակի կկրճատի մարոկկացիներին եւ ալժիրցիներին հասանելի վիզաների քանակը: Ալժիրի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը կանչել է Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Գույետին՝ վիզաների որոշման դեմ «պաշտոնական բողոք» ներկայացնելու համար: