Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հաղթելով ռուս ըմբշամարտիկին

Հայ ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթելով  ռուս ըմբշամարտիկ Սերգեյ Կուտուզովին: