ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ-Ի ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻ ԳՐԱՌՈՒՄԸ
Ղազախստանում իրադարձությունները շարունակում են զարգանալ ողբերգական կերպով. տեղեկություններ են ստացվում ցուցարարների շրջանում արդեն հարյուրավոր զոհերի մասին, այսօր սկսվել է նաև երկրի փաստացի օկուպացիան, այսպես կոչված, ՀԱՊԿ-ի ուժերի կողմից, ինչը իրականում նշանակում է Ղազախստանի ինքնիշխանության մի մասը հանձնել Կրեմլին: Այս ֆոնի վրա ամոթալի է թվում Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի պահվածքը, ով գործուն մասնակցություն է ունեցել Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ ռուսական բռնապետի ծրագրի իրականացմանը՝ դրանով իսկ դառնալով այսօրվա զանգվածային սպանությունների մասնակիցը։ Այն հանգամանքը, որ Փաշինյանը իշխանության է եկել խաղաղ հեղափոխության արդյունքում, նրա գործողություններն առանձնապես ցինիկ է դարձնում։ Անհնար է սեփական ժողովրդի անվտանգությունը գնել այլ ժողովուրդների արյան գնով։ Տարիներ շարունակ արևմտյան «պրագմատիկ քաղաքական գործիչներից» մենք պատմություններ ենք լսել կայուն Նազարբաևի Ղազախստանի մասին։ Ի դեպ, չմոռանանք, որ Նազարբաևի «լուսավորյալ բռնապետության» փառաբանումը հաճախ իր տակ պատկառելի նյութական հիմք է ունեցել։ Իսկ այսօր, հետևելով ցուցարարների գնդակահարության կադրերին, մենք հերթական անգամ տեսնում ենք այն փաստի հաստատումը, որ իր էությամբ բոլոր բռնապետությունները նույնն են՝ իշխանությունը կորցնելու վտանգի առաջացման դեպքում բռնապետերը պատրաստ են բոլոր մատչելի միջոցներով ոչնչացնել իրենց համաքաղաքացիներին։ Երրորդ տասնամյակը սրտի տրոփյունով պուտինյան ռեժիմի էվոլյուցիային սպասող «ռուսական լիբերալ հանրությանը» առանձին տողով պետք է հիշեցվի, որ բռնապետի իշխանության գտնվելու յուրաքանչյուր լրացուցիչ տարին հանգեցնում է նրա տապալման ժամանակ զոհերի քանակի զգալի ավելացմանը։
Աղբյուր՝ https://www.facebook.com/KasparovHome