Հռոմի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթել է իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինիի թոռնուհի, Ռաքել Մուսոլինին։ Արժանանալով 8,2 հազար ընտրողի վստահությանը, Ռաքել Մուսոլինին կդառնա քաղաքային պատգամավոր աջակողմյան «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունից: 2016-ին, վերջին ընտրություններում, որում նա նույնպես հաղթել էր, Մուսոլինին հավաքել էր 657 ձայն: 2021 թվականին նա դարձել է Հռոմում ամենահաջողակ և հանրաճանաչ թեկնածուն։
«Մարդն ավելի կարևոր է, քան ազգանունը, որքան էլ այն ծանր չլինի», – ասել է Դուչեի թոռնուհին: Ռաքել Մուսոլինին ասել է, որ իր հայտնիության պատճառը ամենևին իր ազգակցական կապը չէ Բենիտո Մուսոլինիյի հետ։