Հունվարի 28-ը Հայոց Բանակի վերստեղծման օրն է

Հայոց բանակի ծնունդը մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է։ Հայոց բանակը դարձավ յուրաքանչյուր հայի, ողջ ժողովրդի պաշտելի զավակը:

Հայ մարդը (և ավագները,և երիտասարդները), պետք է մեծապես հպարտանա իր ազգությամբ, պատմական անցյալով, քանի որ ավելի խելացի, կարող, մեծավաստակ ժողովուրդ չկա աշխարհում, քան հայ ժողովուրդը։ Մեր բանակի անհավանական, հրաշափառ ծնունդը դրա ապացույցն է։ Մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորը զինվորի ոգին է, բարոյականությունը, հայրենասիրությունը, քաջությունը։ Իսկ հայրենասեր լինելու համար զինվորը պետք է ճանաչի իր արմատը, անցյալը, պատմական ժառանգությունը։ Մարդուց ոչինչ չի մնում, մնում է ապրած տարիների վաստակը՝ գործը։ Ցանկանում եմ, որ մեր բանակի զինվորները բարձր գնահատեն ծառայական կյանքի յուրաքանչյուր րոպեն, իրենց պատվախնդիր ու հերոսական գործին նվիրվեն անմնացորդ։
ՊԱՐԻՍ ՀԵՐՈՒՆԻ