Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Հունգարիան գիտեր Ուկրաինայի վրա հարձակման նախապատրաստման մասին։
«Հունգարիան բացահայտորեն հայտարարում է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության մասին, ավելին, Պուտինի կողմից նախապես զգուշացվել է, որ մեր երկրի վրա հարձակումներ են լինելու, և դուք տեսաք Հունգարիայի դիրքորոշումը»,- ասաց Դանիլովը։ Նրա խոսքով՝ Հունգարիան պլաններ ուներ Ուկրաինայի տարածքի մի մասի վերաբերյալ։
«Չգիտես ինչու, Հունգարիան հավատում էր, որ կկարողանա վերցնել տարածքի իր մասը: Դա երբեք չի լինի: Դե, կտեսնենք, թե այս պատերազմից հետո ինչ հետևանքներ կունենա այս երկրի համար»,- շեշտեց ԱԱԽ քարտուղարը: