Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են. Վահե Բալբաբյան

Հնդկաստանն ու հնդիկները մեր բնական դաշնակիցներն են ու մոտակա տասնամյակներում նրանք միայն բարգավաճելու են ու ի տարբերություն Չինաստանի, նրանց ոչ միայն երկիրն է բարգավաճելու ու հզորանալու, այլ նաև նրանց բազմամիլիոնանոց համայնքը՝ ողջ աշխարհով սփռված ու արագ զարգացող։

Ողջ Սիլիկոնյան հովիտը, Նյու Յորքի, Բոստոնի ու Լոնդոնի բոլոր գիտական հաստատությունները, բանկային ու առողջապահական ոլորտները և իհարկե մեծ քաղաքականությունը։ Քամալա Հարրիս, Րիշի Սունակ, Սունդար Պիչաի, Սատյա Նադելլա, Պարագ Ագրավալ, Շանտանու Նարայեն։ Գուգլում փնտրեք, տեսեք, ովքեր են։ Ի դեպ, Պիչայը Ալֆաբեթի (Գուգլի) տնօրենն է։

Ի դեպ, Հնդկաստանում մեզ լավ ճանաչում են, որպես հին քաղաքակրթություն և ուսումնասիրում են ուսումնական հաստատություններում։ Իսկ ԱՄՆ հնդկական լոբբին միշտ հայկական լոբբիի կողքին է, երբ անհրաժեշտ է։

Ես մի քանի տարի ընկերություն եմ ունեցել Հնդկաստանում ու շատ եմ ճամփորդել ու շփվել նրանց հետ, ինչպես նաև Դուբայում։ Անկախ իրենց տարբերություններից՝ նրանք մեր բարեկամներն ու բնական դաշնակիցներն են։ Ու Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռադիկալ իսլամական առանցքի առաջին թշնամիները։

Հիմա շատ բարեհաջող ժամանակներ են նաև Հնդկաստանի ու ԱՄՆ-ի մերձեցման համար, քանի որ ժամանակին ԱՄՆ-ի դաշնակից Պակիստանը մերձենում է Չինաստանի հետ։

Էնպես որ էդ խեղճ բանվորներին մի ձեռ առեք։ Ավելի լավ է հետաքրքրվեք, թե ինչքան թուրքեր կան հիմա շինարարություններում աշխատող։ Սրանք արդեն բերել, լցրել են էն ամենացածրախավ արյունարբու թուրքերին։ Ու որ ասում ես, ասում են թե բա թուրքիայի քրդեր են։

Վահե Բալբաբյան